«Մանկական Եվրատեսիլ 2015». Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը

00:59   22 նոյեմբերի, 2015

Սոֆիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը։ Հայաստանի պատվիրակ 12-ամյա Միկան ելույթ ունեցավ 11-րդ համարի ներքո՝ կատարելով  Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ 

Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով, Միկան ստացավ 176 միավոր եւ գրավեց երկրորդ պատվավոր տեղը։

Նշենք, որ մրցույթում 185 միավորով հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչը:

 

 



© NEWS.am STYLE