Ջասթին Բիբերը Ադելին իջեցրել է բրիտանական հիթ շքերթի առաջին հորիզոնականից

14:04   23 նոյեմբերի, 2015

Ջասթին Բիբերը ռեկորդ սահմանել բրիտանական հիթ շքերթում:

Բիբերը իր Sorry երգով 104 հազար միավոր է հավաքել ( 5.35 մլն ունկնդրում սթրիմինգային սերվիսներում, նաեւ սինգլի թվային վաճառքը):

Նրա նոր Purpouse ալբոմի երեք երգերը ընգրկվել են TOP-5–ում: Վերջին անգամ նման բան եղել է 34 տարի առաջ՝ Ջոն Լենոնի Imagine (1), Happy Xmas (War Is Over) (3) եւ (Just Like) Starting Over (5) երգերի ժամանակ:

Բացի դրանից, Ջասթինի Company (32-րդ տեղ), Mark My Words (35) եւ The Feeling (38) երգերն առաջին անգամ մտել են թոփ 40, Where Are Ü Now (33) երգը նորից վերականգնել է իր տեղը հիթ շքերթում, իսկ I’ll Show You (15)-ն 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:

Թոփ 40-ում այդքան դեբյուտ չի եղել Էլվիս Փրեսլիի ժամանակներից. 1957թվականին երգչի միանգամից յոթ երգ հայտնվել է հիթ շքերթում:

Բրիտանական հիթ շքերթի լավագույն տասնյակն այս շաբաթ ունի հետեւյալ տեսքը. 

1. Ջասթին Բիբեր- Sorry

2. Ադել – Hello

3. Ջասթին Բիբեր – Love Yourself (feat. Ed Sheeran)

4. Fleur East - Sax

5. Ջասթին Բիբեր What Do You Mean?

6. Jess Glynne -Take Me Home

7. MNEK & Zara Larsson – Never Forget You

8. WSTRN – In2

9. The Weeknd — The Hills

10. One Direction — Perfect

Աղբյուր՝ Apelzin



© NEWS.am STYLE