Լիլիթը շոու-բիզնես մուտք գործեց իր նուրբ եւ ոճային կերպարով, ինչի շնորհիվ էլ երգչուհին կարճ ժամանակում ձեռք բերեց հազարավոր երկրպագուներ:
Ակնոցներ կրող քնքուշ սեւահերին սկսեցին կրկնօրինակել շատ հայուհիներ: Երեւանի փողոցներում հաճախ կարելի էր հանդիպել վառ հագուստով, գզգզված վարսերով եւ ակնոցներով աղջիկների:
Այսօր Լիլիթի կերպարը, բոլորովին, այլ է: Բայց սա չի նշանակում, որ նրան դադարել են կրկնօրինակելուց:
Փոքրիկ Մերլին Մոնրոն, ինչպես նրան նախագծերից մեկի ժամանակ անվանել է Նաիրա Գյուրջինյանը, այժմ վերածվել է վայրի գեղեցկուհու, որի ցանկացած կերպար բազում քննարկումների առիթ է հանդիսանում:
Լիլիթը բազմիցս փոխել է մազերի եւ, նույնիսկ, աչքերի գույնը:
Այսօր նա ինքն է հեղինակում իր բեմական հագուտներից շատերը: Լիլիթին կարելի է տեսնել տարբեր չափսերի, ձեւերի եւ գույների զգեստներով, սակայն նրա կերպարը ցանկացած հագուստի մեջ էլ մնում է վառ եւ հիշվող:
«Աստղային ոճ»-ի այսօրվա հերոսուհին Լիլիթ Հովհաննիսյանն է:
10.
9.
8.
7.
6.
5.
4.
3.
2.
1.
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ երգչուհու Facebook-յան էջից