«Միսս Երկրագունդ 2015». Լիլիթ Մարտիրոսյանը`լավագույն հնգյակում

13:15   23 նոյեմբերի, 2015

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 18-ից մեկնարկել է «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը:

Երեկ կայացել է մրցույթի «Տաղանդներ» կոչվող փուլը, որտեղ Լիլիթը ներկայացել է իր նկարչական շնորհքով:

«Նկարել եմ այս նկարը, որն անվանել եմ «I am woman of the Earh» (Ես Երկրագունդի կինն եմ)»: Նկարս արժանացել է բարձր գնահատականի եւ ես հայտնվել եմ լավագույն հնգյակում: Անչափ ուրախ եմ»,-NEWS.am STYLE-ի հետ իր էմոցիաներով կիսվեց հայազգի գեղեցկուհին:

Տեղեկացնենք նաեւ, որ «Միսս Երկրագունդ» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 5-ին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսյանը



© NEWS.am STYLE