Ռեփ երգիչ Tyga –ն իր նոր երգում Քայլի Ջեներին «ոչնչություն» ու «պոռնիկ» է անվանել

14:39   23 նոյեմբերի, 2015

Հանգստյան օրերին տեղեկացանք, որ Ավստրալիայից Լոս Անջելես ժամանելուց հետո Քայլի Ջեները լքել է իր բոյֆրենդ ռեփ երգիչ Tyga-ին: Ըստ շրջանառվող լուրերի՝ երաժիշտը դավաճանել էր Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը: Զույգը վիճել էր նոյեմբերի 19-ին՝ ռեփ երգչի 26-րդ տարեդարձի օրը:

Ռեփերը միանգամից ձեռքն է վերցրել գրիչը ու գրել իր նոր Happy Birthday երգը, որտեղ Քայլիին «ոչնչություն» ու «պոռնիկ» է անվանում: Երգի տեսահոլովակը առայժմ համացանցում չի հայտնվել՝ չնայած այն արդեն հասանելի է Itunes–ում:

«Դու միշտ ոչնչություն կլինես, դա այն ամենն է, ինչին դու ունակ ես: Էյ, ծնունդդ շնորհավոր: Ես (Քայլին)միշտ պոռնիկ եմ եղել, այդ դեպքում էլ ինչո՞ւ ես զարմանում»,- ասված է ռեփ երգչի երգում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE