Ի՞նչ արժե սեքսը Անաստասիա Վոլոչկովայի եւ Վիկտորիա Լոպիրեւայի հետ

16:07   23 նոյեմբերի, 2015

Վիկտորիա Լոպիրեւան եւ Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի մեջ են հայտնվել: Ինչպես գրում է «Дни»-ն, լրագրողները պարզել են, որ հայտնի կանայք փող են վաստակում տղամարդկանց ուղեկցելով եւ ինտիմ ծառայությունների մատուցմամբ: 

Մինչեւ վերջերս Monaco Babes էլիտար էսկորտ-ծառայության կայքում, որտեղ ավելի քան երկու հազար կնոջ անձնական տվյալներ են գրանցված, կային նաեւ այնպիսի աղջիկների լուսանկարներ, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են հայտնի հեռուստահաղորդավար, մոդել Վիկտորիա Լոպիրեւային: Պորտալում նշված էր, որ աղջկա անունը Սանդրա է, 25 տարեկան է եւ մոդել է մասնագիտությամբ: Աղջիկն իբր առաջին անգամ էր Մոնակոյում եւ ցանկացողներին խորհուրդ էր տալիս բաց չթողնել հանդիպելու առիթը: Սանդրան պատրաստ է հաճախորդի հաշվին մեկնել ցանկացած երկիր: Շիկահերի հետ անցկացված մեկ ժամը 300 եվրո արժե, երկու ժամը` 500 եվրո, իսկ ամբողջ գիշերը` 1500 եվրո:

Լոպիրեւան կտրականապես հերքել է նման ծառայությունների մատուցման մասին տեղեկությունը:

«Այն մարդիկ, ովքեր հորինում են, թե ես երբեւէ էսկորտով եմ զբաղվել, հավանաբար ավելի լավ գիտեն, թե ինչ է նշանակում այդ բառը: Հետաքրքիր է` ե՞րբ եմ հասցրել այդ ամենը: Ես ամուսնացել եմ 18 տարեկանում, մի քանի տարի ամուսնացած եմ եղել, հետո կարիերայով եմ զբաղվել եւ կարծում եմ` շատ բանի եմ հասել: 2013-ին նորից ընտանիք եմ կազմել (ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի հետ): Ես ֆիզիկապես ե՞րբ պիտի հասցնեի նման «գործերով» զբաղվել: Եվ դրան ինչպե՞ս կարձագանքեին ամուսիններս: Ծիծաղելի է: Մեզ մոտ ընդունված է գործել հետեւյալ սկզբունքով. ուզում ես հաջողության հասնել, մերձավորիդ ցեխը մտցրու: Իսկ ընդհանրապես ես նման բաներն ընկալում եմ որպես փիառ», – Վիկտորիայի խոսքերն է մեջբերում  Starhit-ը:

Հատկանշական է, որ այժմ կայքում չկա Լոպիրեւային նման աղջկա լուսանկարը:

Համանման իրավիճակում է հայտնվել բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան: Մի քանի հարյուր գործարարի եւ խոշոր ընկերության ղեկավարի հասցեին, որոնք «էլիտար նամակների» ծառայությունից են օգտվում, հետեւյալ հաղորդագրությունն է եկել. «ԱՍՏՂԸ! Անաստասիա Վոլոչկովան, բյուջեն` երկու միլիոն ռուբլի (ինտիմ): Բալետի ռուս պարուհի եւ հասարակական գործիչ: Ռուսաստանի վաստակավոր արտիստ: Տարիքը` 39: Հասակը` 171: Քաշը` 51», – նշված է նամակի տեքստում:

Լրագրողներն անմիջապես կապվել են ուղարկողի հետ: Իր նամակում La-chatte գործակալության ներկայացուցիչը պնդել է, որ համագործակցում է մի շարք հայտնի անձանց հետ: «Վոլոչկովայի հետ հյուրանոցում հանդիպելը եւ դրա շարունակությունը երկու միլիոն արժե: Նաստյան մինչեւ դեկտեմբերի 3-ը Մոսկվայում է: Կարող է գալ ցանկացած օր: Ժամադրությունը երեք-չորս ժամ է տեւում: Հյուրանոցն ինքներդ եք ընտրում: Պարտադիր պայմանը սպիտակ վարդերն եւ եւ շամպայնը: Ձեզ հետ երկու ծրար պիտի ունենաք: Մեկի մեջ 20 հազար դոլար կդնեք, մյուսի մեջ` տասը հազար դոլար: Այն մարդուն, որը վերահսկելու է հանդիպումը, կտաք փոքր ծրարը: Երկրորդը կտաք Նաստյային», – բացատրել են ընկերությունից:

Երբ թղթակիցներն անձամբ Վոլոչկովայից են մեկնաբանություն խնդրել, նա բառացիորեն կորցրել է խոսելու կարողությունը:

«Եթե ասեմ, որ ցնցված եմ, ոչինչ ասած չեմ լինի: Դա ստոր հնարք է եւ չարակամների սադրանքը: Ես կպարզեմ: Ուզում եմ` բոլորը հասկանան, որ Անաստասիա Վոլոչկովա անունը ստեղծվել է տարիների ընթացքում` ամենօրյա աշխատանքով: Ես թույլ չեմ տա, որ ով ասես, այդ անունը ցեխը գցի», – ասել է պարուհին:

Արդյունքում Վոլոչկովան դիմել է Մոսկվայի ՆԳՆ վարչություն:

«Առաջին անգամը չէ, որ բախվում եմ նրա հետ, որ անհայտ մարդիկ փորձում են կեղտոտել իմ համբավը: Ճշմարտությանը հասնելու համար դիմում եմ գրել ոստիկանություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները բանիմացորեն եւ արագ աշխատեցին եւ ի հայտ բերեցին խարդախներին. պարզվել է, որ նրանք պայմանավորվել էին ինձ վատ դրության մեջ դնելու համար: Այդ կեղտով զբաղվող մարդիկ արդեն հայտնաբերված են եւ արժանի պատիժ կկրեն: Այժմ նրանք երկար կմոռանան իմ անունը եւ այսուհետ կհրաժարվեն նման գործունեությունից: Ես միշտ ճշմարտության եւ հարցերը պաշտոնական եղանակով լուծելու կողմնակից եմ, մանավանդ երբ դա վերաբերում է պատվին եւ արժանապատվությանը», – պատմել է վիրավորված Անաստասիան:



© NEWS.am STYLE