Ռիհաննան կերգի Փարիզում. երգչուհին գովազդել է իր Anti World Tour 2016 համաշխարհային շրջագայությունը

12:32   24 նոյեմբերի, 2015

Ռիհաննան գովազդել է իր Anti World Tour 2016 համաշխարհային շրջագայությունը:

Համերգային շրջագայությունը կմեկնարկի ԱՄՆ-ում 2016-ի փետրվարի 26-ին եւ կավարտվի Շվեյցարիայում օգոստոսի 12-ին, հայտնում է Just Jared-ը, իսկ հուլիսին երգչուհին համերգ կունենա Փարիզում:

27 ամյա երգչուհու հետ ԱՄՆ համերգներում կերգի նաեւ Թրեւիս Սքոթը, իսկ եվրոպական շրջագայության ժամանակ Ռիհանային կընկերակցեն The Weeknd-ն ու Big Sean-ը:

Իսկ հիմա եւս մեկ ցնցող նորություն Ռիհաննայի երկրպագուների համար. այս ուրբաթ թողարկվում է նրա նոր ալբոմը, այնպես որ անհամբերությամբ սպասում ենք:



© NEWS.am STYLE