Ադելը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը

13:32   24 նոյեմբերի, 2015

Բրիտանական երգչուհի Ադելն արդեն չորրորդ շաբաթն է առաջին տեղն է զբաղեցնում Billboard Hot 100 հիթ շքերթում, մինչդեռ Ջասթին Բիբերին հաջողվել է կրկնել The Beatles-ի եւ Դրեյքի ռեկորդը: Ադելի Hello երգն ու կանադացի երգչի նոր ալբոմն առայժմ այս տարվա ամենահայտնի եւ տարածված նորույթներն են:

Վերջին յոթ օրերին երգը վաճառվել է 327 հազար կրկնօրինակով, իսկ ընդհանուր տպաքանակը 2.55 մլն է:

Ջասթին Բիբերն էլ իր հերթին կրկնել է The Beatles -ի եւ Դրեյքի ռեկորդը. «թեժ հարյուրյակում» են հայտնվել նրա ալբոմի միանգամից 17 երգերը:

Երգիչը նաեւ դարձել է երրորդ արտիստը, ում հաջողվել է հայտնվել հիթ շքերթի լավագույն հնգյակում միանգամից երեք երգերով:

Ահա այսպիսի տեսքն ունի Billboard Hot 100 -ի այս շաբաթվա լավագույն տասնյակը

1. Ադել - Hello

2 Ջասթին Բիբեր -Sorry

3. Drake - Hotline Bling

4. Ջասթին Բիբեր Love Yourself

5. Ջասթին Բիբեր What Do You Mean?

6.The Weeknd - The Hills

7. Shawn Mendes – Stitches

8. Fetty Wap - 679 (feat. Remy Boyz)

9. Թեյլոր Սվիֆթ – Wildest Dreams

10. Ալեսիա Քարա – Here

 



© NEWS.am STYLE