Լիլիթ Մարտիրոսյանը` «Միսս Երկրագունդ» մրցույթի ֆավորիտների ցանկում

16:25   24 նոյեմբերի, 2015

«Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մարտիրոսյանը շարունակում է գրանցել նոր հաջողություններ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տաղանդներ» կոչվող փուլում Լիլիթը հայտնվել էր լավագույն հնգյակում, իսկ այսօր գեղեցկուհին մեզ ուրախացրեց մեկ այլ հաղթանակով.

«Մրցույթում կատարվել է ընտրություն: Ընտրվել են 18 ֆավորիտներ, որոնց թվում առաջինը հենց ինձ են ընդգրկել»,-NEWS.am STYLE-ի հետ իր ոգևորությամբ կիսվեց Լիլիթը:

Շնորհավորում ենք մեր մասնակցին եւ մաղթում հաղթանակ նաեւ դեկտեմբերի 5-ին կայանալիք եզրափակիչ փուլի ժամանակ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE