Ո՞ւմ հետ են համագործակցում Անի Քրիստին եւ Ջենիֆեր Լոպեսը

15:28   24 նոյեմբերի, 2015

Երգչուհի Անի Քրիստին նոր լուսանկար է հրապարակել Facebook-յան էջում եւ շնորհակալությունը հայտնել իր հետ աշխատած պարողներից մեկին։ Երգչուհին մեծ հպարտություն է ապրել, որ իր «Դե ասա» երգի տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են հանրահայտ ու պրոֆեսիոնալ պարողներ, որոնք համագործակցում են համաշխարհային այնպիսի աստղի հետ, ինչպիսին Ջեյ Լոն է։

«Ինձ համար եւս մեկ անգամ հպարտանալու առիթ ստեղծվեց... «Դե ասա» տեսահոլովակի շրջանակներում աշխատելով աշխարհին հայտնի արտիստների հետ, հեռուստատեսությամբ հաճախ եմ տեսնում ինձ արդեն հարազատ դարձած դեմքեր։ Ու այդ ամենի մեջ մի կարեւոր բան կա։ Նրանք չափից շատ համեստ էին ու աննկատ, որը մեզ շրջապատող իրականության մեջ բավականին քիչ հանդիպող երեւույթ է»,- գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE