Աստղային ոճ. Սիլվա Հակոբյան

19:27   25 նոյեմբերի, 2015

Սիլվա Հակոբյանը երաժշտական աշխարհ մուտք գործեց դեռահասության տարիքից: «Գիշեր է» երգով հիթ շքերթները պայթեցրած երգչուհին հանդես էր գալիս նուրբ եւ մեղմ կերպարով:

Տարիներ են անցել Սիլվայի էկրանային առաջին հայտնությունից, սակայն երգչուհու նուրբ ոճը, էական փոփոխության չի ենթարկվել: Հասունանալու հետ Սիլվայի ոճը փոխվել է միայն դեպի լավը:

Երգչուհին նախընտրում է հագնել վառ գույների եթերային եւ թեթեւ զգեստներ:

Առօրյա կյանքում Սիլվան անտարբեր չէ գլխարկների եւ ակնոցների հանդեպ:

Ինչ վերաբերում է երգչուհու դիմահարդարմանը, ապա այն ենթարկվել է ամենադրական փոփոխությանը: Սիլվայի դիմագծերն ընդգծվում են նուրբ երանգներով` շեշտադրելով նրա արտաքին առավելությունները:

NEWS.am STYLE-ի «Աստղային ոճ» խորագրի «հյուրն» այսօր Սիլվա Հակոբյանն է:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE