Ֆիլիպ Կիրկորովի 83-ամյա հայրը բաժանվել է կնոջից

11:34   25 նոյեմբերի, 2015

Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոսը, բաժանվել է կնոջից, գրում է «ЭГ»-ն

Հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հորը ավելի հաճախ են նկատում մի գեղեցիկ ու երիտասարդ աղջկա ընկերակցությամբ, որի անունը Տատյանա է. մասնագիտությամբ նա հավաքույթների կազմակերպիչ է:

Բեդրոսը աղջկա հետ է ներկայանում մարդկանց, մինչդեռ նրա կնոջը՝ Լյուդմիլա Սմիրնովանային, լրագրողները շատ վաղուց չեն տեսնում երգչի կողքին:
Մամուլի ներկայացուցիչների այն հարցին, թե որտեղ է նրա կինը ու ինչու նրա կողքին չէ, կոմպոզիտորը մշուշոտ պատասխանել է, որ կինն ուրիշ քաղաքում է:

Նշենք, որ առաջին կնոջ՝ Ֆիլիպ Կիրկորովի մոր՝ Վիկտորիա Մարկովնայի մահվանից հետո Բեդրոս Կիրկորովը երեք տարի մենակ է ապրել: Հետո՝ 1997-ին, ամուսնացել է տնտեսական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Սմիրնովայի հետ:



© NEWS.am STYLE