Երեկ բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը մասնակցել է The Tonight Show Starring Jimmy Fallon շոուին, որի շրջանակներում ներկայացրել է իր նոր «Water Under the Bridge» երգը։ Բացի այդ, հայտնի աստղը The Roots խմբի հետ կատարել է իր «Hello» հիթը, բայց խաղալիք երաժշտական գործիքների նվագակցությամբ։
Նշենք, որ Ադելի նոր «25» ալբոմը երեք օրվա վաճառքից հետո դարձել է ԱՄՆ–ում այս տարվա ամենաշատ վաճառվող ալբոմը։ Այն ընդամենը երեք օրում վաճառվել է 2.433 մլն. օրինակով։