Forbes-ը ներկայացրել է 2015-ի հոլիվուդյան ամենաձախողված ֆիլմերի վարկանիշային աղյուսակը

18:15   25 նոյեմբերի, 2015

Forbes-ը ներկայացրել է  2015-ի հոլիվուդյան ամենաձախողված ֆիլմերի վարկանիշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է Բիլլ Մյուրրեյի մասնակցությամբ «Ռոքը Արեւելքում» երաժշտական կատակերգությունը. վարձույթում այն 2,9 միլիոն դոլար է վաստակել՝ չնայած բյուջեն 15 միլիոն էր: 

Երկրորդ տեղում Շոն Փենի մասնակցությամբ «Գանմեն» մարտաֆիլմն է (10,7 մլն եկամուտ՝ 40 մլն բյուջեի պարագայում), երրորդում Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ «Կիբեր» թրիլլերն է (19,4 –ը՝  70-ի դիմաց):

Առաջին հնգյակում են հայտնվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Գործի արանքում» (14,4-ը՝ 35-ի դիմաց) եւ «Ջեմ ու հոլոգրամներ» (2,3-ը՝ 5-ի դիմաց):

Այս տխրահռչակ ցուցակում են նաեւ «Գլուխը կորցրածը» (12,3-ը՝ 26-ի դեմ), «Ուլտրաամերիկացիները» (15,4-ը ՝ 28-ի դիմաց), «Րոպեում 128 զարկ» (3,6-ը՝  6-ի դիմաց) եւ «Ալոհա» (26,3-ը՝ 37-ի դիմաց):

Տասնյակը եզրափակում է Ջոննի Դեպի մասնակցությամբ  «Մորդեկայ» ֆիլմը, որը եւս չի կարողացել գերազանցել ներդրված գումարը. վարձույթում այն  47,3 մլն դոլար է հավաքել, մինչդեռ արտադրության վրա 60 մլն էր ծախսվել:



© NEWS.am STYLE