Աստղային ոճ. Մերի Մակարյան

20:44   26 նոյեմբերի, 2015

Գեղեցկուհի Մերի Մակարյանին հաճախ են նմանեցնում հայազգի մեկ այլ գեղեցկուհու` Քիմ Քարդաշյանին: Մերին Քիմին, թերեւս, նման է իր սեւ վարսերով, նմանատիպ սանրվածքով եւ վառ արտահայտված դիմագծերով:

Ի տարբերություն Քարդաշյանի` Մերի Մակարյանը հագուստի միջոցով ի ցույց չի դնում իր բարեմասնությունները, բայց սա չի նշանակում, թե դերասանուհի-հաղորդավարուհին պակաս ճաշակով է հագնվում:

Մերիի զգեստները հիմնականում երկար են եւ եթերային: Հաղորդավարուհին սիրում է դրական գույներով եւ զարդանախշերով հագուստներ կրել: Սա, իհարկե, հաղորդումների եւ միջոցառումների ժամանակ, իսկ առօրյա կյանքում, ինչպես շատ աղջիկներ, Մերին էլ է նախընտրում հարմարավետ ջինսեր, տաբատներ, կոշիկներ եւ շապիկներ:

Մերի Մակարյանի բեմական եւ առօրյա կերպարներից տասը ներկայացնում ենք այսօրվա «Աստղային ոճ» խորագրում:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մերի Մակարյանի Facebook-ի աջից



© NEWS.am STYLE