Քայլի Ջեները՝ իր եւ ռեփեր Tyga-ի սիրո մասին

10:10   26 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը վերջերս հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով այն փաստը, որ անցած հինգշաբթի, Tyga -ի ծննդյան օրը, նա լքել է երգչին: 

Չնայած դրանից հետո զույգին միասին էին տեսել Ջասթին Բիբերի հավաքույթին:

Իսկ երեկ Քայլին Էլեն Դեջեներեսի հանրահայտ շոուի հյուրն էր:
Ռիելիթի շոուի աստղը վերջապես փորձել է բացատրել, թե ինչ է կատարվում իր ու Tyga –ի միջեւ:

«Մենք մեր հարաբերությունները չենք խզել, ոչ...Եթե անկեղծ, ապա մենք լավագույն ընկերներ էինք դարձել դեռ մինչեւ այս ամենը կատարվելը: Այնպես որ մենք պարզապես ...Ես չգիտեմ: Պարզապես հանդիպում ենք: Պարզապես ապրում ենք»,-անորոշ ձեւակերպում է տվել Քայլին

Աղբյուր՝ Just Jared



© NEWS.am STYLE