Աստղային ոճ. Քրիստինե Պեպելյան

20:29   27 նոյեմբերի, 2015

Քրիստինե Պեպելյանը, վստահաբար, հայկական երգարվեստի ամենաքնքուշ երգչուհին է` թե՛ արտաքինով, թե՛ ձայնային տվյալներով:

Նա հայկական էստրադայի առաջին երգչուհիներից էր, որը միանգամից գրավեց հեռուստադիտողին ոչ միայն իր ռոմանտիկ եւ հուզիչ երգացանկով, այլեւ գեղեցիկ արտաքինով:

Քրիստինեի բեմական կերպարը միշտ է շքեղ: Երգչուհին նախընտրում է հագնել եւ՛ երկար, եւ՛ կարճ զգեստներ, իսկ երբ դրանք կիպ են, նաեւ ընդգծում են Քրիստնեի գեղեցիկ կառուցվածքը:

Նրա ընտրած զգեստները, սովորաբար, տարբերվում են նուրբ նախշերով կամ փայլերով:

Առօրյա կյանքում երգչուհին հազվադեպ է օգտագործում առատ դիմահարդարում:

«Ինձ հաճախ կարել է տեսնել նաեւ առանց շպարի»,-մի առիթով ասել է երգչուհին, որին բեմից դուրս հենց այդպիսին էլ տեսնում ենք` առանց շպարի, ջինսերով եւ հարմարավետ շապիկներով:

«Աստղային ոճ» խորագրում այսօր ներկայացնում ենք միշտ խնամված եւ գեղեցիկ Քրիստինե Պեպելյանին:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE