Dior –ը թողարկել է դեկորատիվ կոսմետիկայի նոր հավաքածու (ֆոտո)

18:12   31 հունվարի, 2013

Dior նորաձեւության տունը թողարկել է դեկորատիվ կոսմետիկայի նոր հավաքածու։ Ըստ Popcornnews-ի, Cherie Bow 2013 գարնանային հավաքածուի մեջ գերակշռում է նուրբ վարդագույնը։ Հավաքածուի հեղինակները կարծում են, որ կին-վամպի կերպարից դուրս գալու եւ պատանեկության ռոմանտիկային ու չարաճճիությանը դիմելու ժամանակն է։

Կոսմետիկայի անբաժանելի մաս դարձած աչքի ներկերից բացի, Dior-ը նորույթ է առաջարկում. Twin Set Eyeshadow Pens երկկողմանի ներկ-մատիտը։ Դրա հեղինակները որոշել են հեշտացնել կնոջ խնդիրը, որից հեշտությամբ գլուխ են հանում դիմահարդարները. սկզբում քսում են քսուք-ներկերը, ապա այն ամրացնում են փոշի ներկով։ Ներկ-մատիտի օգնությամբ դա հեշտության կարելի է անել տնային պայմաններում։

Նոր հավաքածուի դեմքն է դարձել ռուս Դարյա Ստրոկուսը։



© NEWS.am STYLE