Ադելի նոր ալբոմը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաարագ վաճառվողն է

16:09   28 նոյեմբերի, 2015

Բրիտանացի երգչուհի Ադելի «25» ալբոմը շարունակում է ռեկորդներ գրանցել: Սկավառակը մեկ շաբաթում վաճառվել է 800.307 օրինակով: Երգչուհին գերազանցել է Oasis-ի Be Here Now ալբոմի ռեկորդը, որը սահմանվել էր 1997ճին: Այն ժամանակ խումբը 6 օրում իրացրել էր 696 հազար նմուշ: Հետաքրքիր է, որ մեկ շաբաթում Մեծ Բրիտանիայում սկավառակը վաճառվել է ավելի շատ քանակով, քան բրիտանական հիթ շքերթի հաջորդ 86 հորիզոնականների կատարումները: Առաջին 7 օրերի ընթացքում սկավառակը ստացել է կրկնակի պլատինե վկայագիր:

Նշենք, որ ԱՄՆ-ում  նույնպես Ադելի նոր ձայնասկավառակը ռեկորդ է սահմանել. այս պահին «25» ալբոմը վաճառվել է ավելի քան 3 մլն. օրինակով: Ավելի հստակ տվյալներ կհրապարակվեն եկող շաբաթվա սկզբում:

Աղբյուրը՝  Apelzin



© NEWS.am STYLE