Լիլիթ Հովհաննիսյանը՝ իր համերգային շրջագայության մասին

11:13   28 նոյեմբերի, 2015

Լիլիթ Հովհաննիսյանը, որը նոյեմբերի 15-ին մենահամերգ է ունեցել Լոս Անջելեսի Pasadena Civic համերգասրահում, իր երկրպագուներին տեղեկացել է, որ լոսանջելեսյան այդ շքեղ միջոցառումն իր համերգային շրջագայությունների մեկնարկն էր։

«Իմ նոր մենահամերգային շրջագայության սկիզբը դրվեց Լոս Անջելեսի համերգով նոյեմբերի 15-ին։ Այդ օրը երկաաար եմ հիշելու... այն լի էր ուրախությամբ, ցնծությամբ, փայլով և լույսով,դահլիճում ջերմությունն ու դրական էմոցիաները հասան իրենց գագաթնակետին,համերգին ներկա երկրպագուներս տեսան իմ, ես էլ՝ նրանց երջանիկ աչքերը..

Հ.Գ. հաջորդ երկրներում կայանալիք մենահամերգներիս մասին կգրեմ շատ շուտով»,- սոցցանցերի իր էջերում գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի մենահամերգն անցել է շատ ուրախ եւ ջերմ մթնոլորտում։ Դա են վկայում երկրպագուների հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը։ 



© NEWS.am STYLE