Ինչպես եփել փրփուրով համեղ սուրճ

20:08   7 դեկտեմբերի, 2015

Եվ այսպես, ձեզ պետք է զտված մաքուր ջուր, սուրճի հատիկներ՝ բոված կամ հում, մի քիչ աղ, շաքար ու սրճեփ:

Ինչպես եփել. նախ չբոված սուրճի հատիկները պետք է բովել չոր ու մաքուր թավայում: Նախապես թավայի վրա կարելի է մի քիչ սխտոր քերել, դրանից սուրճի բույրն ավելի արտահայտիչ կլինի: Բոված սուրճը անհրաժեշտ է մանրացնել:

Սրճեփի մեջ լցնում ենք երկու թեյի գդալ մանրացրած սուրճ եւ սառը կամ տաք ջուր: Սրճեփը դնում ենք կրակի վրա: Մշտապես շարժում ենք սրճեփը՝ բռնելով բռնիչից: Կրակը պետք է միջին կամ ցածր լինի: Փրփուր հայտնվելուն պես միանգամից սրճեփը հանեք կրակի վրայից: 15 վայրկյան անց սրճեփը նորից կրակի վրա դրեք ու սպասեք, մինչեւ փրփուր հայտնվի: Շաքարավազն ու մի պտղունց աղը (համն ավելի հաճելի է դարձնում) ավելացրեք այդ փուլում: Սրճեփը կրակի վրայից հանեք, հենց փրփուրը կսկսի բարձրանալ: Սրճեփը ընդամենը երեք անգամ է դրվում կրակին, բայց կարեւորը չպետք է թողնել, որ սուրճն ամբողջովին եռա, հակառակ դեպքում ըմպելիքի համը կփչանա:

Աղբյուր՝ Elle.ru

 



© NEWS.am STYLE