50 Cent- ը չի ուզում 7 մլն տուգանք վճարել սեքս տեսագրությունը հրապարակելու դիմաց

17:28   30 նոյեմբերի, 2015

Ամռանը Նյու Յորքի դատարանը 50 Cent-ին պարտավորեցրել էր 7 մլն դոլար տուգանք վճարել Լասթոնիա Լեւիսթոնին, որին պատկանող սեքս տեսագրությունը նա հրապարակել էր առանց վերջինիս համաձայնության: Ռեփերը կնոջից գնել էր նրանց սեքս տեսագրությունը, որից հետո այն տեղադրել էր ինտերնետում՝ դրան կցելով իր մեկնաբանությունները (տեսագրությունը հրապարակվել էր 2009-ին):

Լասթոնիայի դատապաշտպանները պահանջում էին, որ երգիչը որպես բարոյական վնասի փոխհատուցում նրան 15 մլն դոլար վճարի: Սակայն 50 Cent -ը շատ արագ կողմորոշվեց ու իրեն սնանկ հայտարարեց:

Հիմա, ինչպես գրում է TMZ-ը, կինը վախենում է, որ ռեփ երգիչը չվճարի իրեն հասանելիք գումարը: Լեւիսթոնը հայտարարել է, որ երաժշտի դատապաշտպանները արդեն նրա սնանկության գործի վրա ավելի քան 100 հազար դոլար են ծախսել՝ ընդ որում, միայն երկրում իրենց ուղեւորությունների, հյուրանոցների եւ նման այլ բաների համար: Կինը զարմանում է, թե ինչպես կարող է ռեփ երգիչը հայտարարել սնանկության մասին, երբ նրա դատապաշտպաններն աստղաբաշխական գումարներ են ծախսում նրա սնանկության գործի վրա:  

Լաստոնիան, վախենալով, որ ռեփ երգիչը իրեն չի վճարի այդ գումարները, նորից դիմել է դատական կառույցների օգնությանը՝ պահանջելով, որ նրանք ստիպեն երգչին անել բոլոր վճարումները:



© NEWS.am STYLE