«Belle Femme» SPA-սրահում կոսմետոլոգիական ծառայությունը մատուցվում է Guinot ֆրանսիական նյութերով

10:15   1 դեկտեմբերի, 2015

Ցանկացած կին երազում է կախարդական եւ ցանկալի է նաեւ անցավ պրոցեդուրայի մասին, որից հետո դեմքի մաշկը կդառնա հարթ, փափուկ եւ խոնավ, ինչպիսին էր մանուկ հասակում։ Պարզվում է՝ որոշ երազանքներ ամեն դեպքում իրականանում  են։ «Belle Femme» SPA-սրահում մեր մայրաքաղաքի կանայք կարող են անձամբ փորձել ֆրանսիացի ինժեներ-քիմիկոս Ռենե Գինոյի բացահայտումը, որն անցյալ դարի 60-ական թթ. սկզբին իսկական հայտնագործություն դարձավ գեղեցկության արդյունաբերության մեջ։ Հենց Գինո զույգն է հանդիսանում Guinot ֆրանսիական կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիրը, որը պրոֆեսիոնալ կոսմետիկայում առաջատար դիրք է զբաղեցնում։ Այժմ Guinot-ի դիմակները, գելերը, շիճուկները եւ ապարատային «բյութի պրոցեդուրաները» կարող եք փորձել «Belle Femme» SPA-սրահում, եւ ամենակարեւորը՝ ավելի քան մատչելի գներով՝ 10-20 հազար դրամով։

Guinot ապրանքանիշն օգտագործում է միայն Ֆրանսիայի լավագույն կոսմետոլոգիական ավանդույթներն ու նորագույն գիտական մշակումները։ Ավելին՝ մաշկի խոնավացումն ու բջիջների վերականգնումը  Guinot-ի կոսմետիկ միջոցների բանաձեւերի ստեղծման  հիմնական նպատակն են։ Guinot-ի ամենաարդյունավետ պրոցեդուրան, որը պետք է փորձի յուրաքանչյուր իրեն հարգող կին, Hydraderm Double Ionisation-ն է։ Պրոցեդուրան խորապես մաքրում է մաշկը, հագեցնում է թթվածնով, ուժեղացնում է միկրոցիրկուլյացիան, ինչը մաշկին թարմություն եւ փայլ է հաղորդում։ Պրոցեդուրան անցկացվում է հատուկ սարքի միջոցով։

Նախապես մաշկին հատուկ շիճուկ են քսում, որի մեջ կան վիտամիններ, ամինաթթուներ եւ միկրոտարրեր։ Դրա ազդեցությունն ուժեղանում է կրկնակի իոնիզացման հաշվին։ Մերսումը թուլացնում է դիմագծերի լարվածությունը եւ բարելավում է մաշկի բջիջներում փոխանակման գործընթացները։ Ինչպես պնդում է «Belle Femme»-ի դիմահարդարը, այդ պրոցեդուրան թույլ կտա մոռանալ դեմքի ցավոտ մեխանիկական մաքրման մասին։ «Եթե մաշկը  բարձիթողի վիճակում չէ, ապա այդ պրոցեդուրան իդեալական մաքրում է մաշկը անհարթություններից եւ սեւ կետերից։ Միայն որոշ շատ լուրջ դեպքերում պրոցեդուրայից հետո ստիպված ենք դիմել մեխանիկական մաքրման։ «Կրկնակի իոնիզացման» շնորհիվ մաշկը ձգվում է, ծակոտիները նեղանում են, մաշկը դառնում է հարթ եւ թարմ»։

Խորհուրդ եմ տալիս ձեզ չզրկել այդ կոլագեն դիմակը փորձելու հաճույքից։ Guinot-ի դիմակի արդյունքը գրեթե հավասար է պլաստիկ վիրահատության։ Դեմքը դառնում է իդեալական, ձեզ այնքան դուր կգա հայելու մեջ ձեր արտացոլանքը, որ անգամ տոնային քսուքի կարիք չի զգացվի:

 



© NEWS.am STYLE