Մերկ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին՝ Burberry-ի սուրբծննդյան գովազդային արշավում

16:04   1 դեկտեմբերի, 2015

Նոյեմբերի սկզբին Անգլիայի մայրաքաղաքում Burberry-ի սուրբծննդյան գովազդային արշավի շրջանակում տեսահոլովակի շնորհանդես է տեղի ունեցել: Ընկերության հատուկ ֆոտոշարքին մասնակցել են Նաոմի Քեմփբելը, Ռոզի Հանթինգթոն- Ուայթլին ու նրա կրտսեր եղբայր Թոբին, 13-ամյա Ռոմեո Բեքհեմը, Միշել Դոքերին ու Ջեյմս Քորդենը:

Համացանցում հայտնվել է ֆոտոշարքի լուսանկարներից մեկը, որտեղ Ջեյսոն Սթեթհեմի 28-ամյա ընկերուհին բոլորովին մերկ է պատկերված:

Լուսանկարը, ինչպես եւ ամբողջ ֆոտոշարքը, նշանավոր Մարիո Տեստինոյի աշխատանքն  է:

Աղբյուրը՝ People



© NEWS.am STYLE