Ինչպես պատրաստել «Ամանորյա եղեւնիներ» թխվածքաբլիթ

20:13   9 դեկտեմբերի, 2015

Ամանորյա թխվածքաբլիթներ պատրաստելը իսկական հաճույք է, դա ընտանեկան արարչագործություն է, եւ յուրաքանչյուրը գտնում է դրանում իր սիրելի զբաղմունքը։

Բաղադրությունը. 500-600գ ալյուր, մեկ նարինջ, 150 գ շաքարավազ, 2 ձու, 150 գ սերուցքային կարագ կամ մարգարին, մեկ տուփ վանիլին, 2 թեյի գդալ փխրեցուցիչ (կամ սոդա)։ Զարդարելու  համար անհրաժեշտ է ջնարակ եւ շաքարի փոշի։

Զգուշորեն նարինջը կեղեւազրկել հատուկ դանակի կամ մանրատամ քերիչի միջոցով։ Անհրաժեշտ է քերել միայն գունավոր հատվածը։ Քամել հյութը. մեզ անհրաժեշտ է 50 մլ։ Կարագը կամ մարգարինը տրորել շաքարավազի հետ, ավելացնել վանիլինը։ Ավելացնել ձվերը, նարնջի կեղեւը, լցնել հյութը եւ խառնել։ Մաղով անցկացնել ալյուրը, խառնել փխրեցուցիչի հետ, լցնել խառնուրդի վրա եւ խմոր հունցել։ Խմորը գրտնակել բարակ շերտով եւ կաղապարով կտրել թխվածքաբլիթները։ Եթե ուզում եք, որ թխվածքաբլիթն ավելի փափուկ ստացվի, շերտն ավելի հաստ գրտնակեք։

Կաղապարը կարելի է փոխարինել թղթե կամ ստվարաթղթե զարդակաղապարով։ Ստվարաթղթի վրա տարբեր չափի եւ ձեւի եղեւնիներ նկարեք, զգուշորեն կտրեք մկրատով, դրեք կաղապարը խմորի վրա եւ սուր դանակով կտրեք ծայրերը։ Թխվածքաբլիթը տեղափոխեք թիթեղի վրա՝ նախապես քսելով կարագ։ Այնուհետեւ տեղադրեք 180° С տաքացրած ջեռոցը եւ թխեք 10-15 րոպե։

Ջնարակ. 500 գրամ շաքարի փոշին խառնել 7-8 ճաշի գդալ մրգի օշարակի հետ (ամենից հարմարը կիտրոնի օշարակն է)։ Եփել շատ թույլ կրակի վրա մոտավորապես 5-7 րոպե։ Ջնարակը պետք է լինի ձգվող, եթե պատրաստ է։ Ավելացնել սննդային ներկանյութեր եւ անմիջապես լցնել թխվածքաբլիթների վրա, կամ դրանք թաթախել ջնարակի մեջ։ Ջնարակը շատ արագ սառչում է։ Պատրաստի թխվածքաբլիթները շարել ցանցի վրա, շաղ տալ շաքարի փոշի եւ թողել չորանա։

Բարի ախորժակ։

Աղբյուրը՝ WDAY

 



© NEWS.am STYLE