Դրեյք՝ ամենահայտնի կատարողը Spotify ծառայությունում

11:34   2 դեկտեմբերի, 2015

Ռեփեր Դրեյքը դարձել է Spotify առցանց ծառայության ամենահանրահայտ կատարողը։

Ինչպես հայտնում է ABC News-ը, 29-ամյա ռեփերի կատարումները 2015-ին լսել են 1.8 մլրդ. անգամ։ Իսկ ամենահայտնի երգչուհին դարձել է Ռիհանան, որի կատարումները ծառայությունում առցանց լսել են 1 մլրդ. անգամ։

Այդուհանդերձ ալբոմների հաշվարկով Դրեյքից առաջ է անցել մեկ այլ կանադացի՝ The Weeknd-ը, որի «Beautify Behind the Madness» ալբոմը դարձել է ամենից շատ լսվածը՝ առաջ անցնելով ռեփերի «If You're Reading This It's Too Late» ալբոմից, որը զբաղեցրել է 2-րդ տեղը։

 



© NEWS.am STYLE