Ջիջի Հադիդը, Լիլի Օլդրիջը ու Ջոան Սմոլսը մերկացել են Stuart Weitzman-ի համար

13:33   2 դեկտեմբերի, 2015

Ֆոտոշարքի այս կոնցեպտով Stuart Weitzman կոշիկի ապրանքանիշը կսահմանի վաճառքի բոլոր ռեկորդները: Ապրանքանիշի գովազդում ընկերությունը ընդգրկել է Victoria's Secret –ի մոդելներին՝ Ջիջի Հադիդին, Լիլի Օլդրիջին ու Ջոան Սմոլսին: Աղջիկները ամբողջովին մերկացել են՝ ներկայանալով միայն կոշիկով:

«Այնքան ուրախ եմ, որ մասնակցում եմ Stuart Weitzman գովազդարշավին»,- Instagram-ում հայտարարել է 20-ամյա Ջիջին:

Ֆոտոշարքի հեղինակը բնականաբար Մարիո Տեստինոն է. վարպետի ձեռագիրը հնարավոր չէ չճանաչել:

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE