Victoria's Secret բրենդի նոր հավաքածուն (ֆոտո)

14:45   1 փետրվարի, 2013

Victoria's Secret բրենդը թողարկել է տոնական կատալոգ Սբ. Վալենտինի օրվա կապակցությամբ։ Ըստ «Сплетник»-ի, ամենառոմանտիկ գիշերվա համար հագուստը բավականին բազմազան է. կան ե՛ւ կրքոտ, ե՛ւ նուրբ, ժանյակավոր ու մետաքսե մոդելներ։ Սակայն այդ ամենը մեկ ընդհանրություն ունի. դրանք բոլորն էլ կոչված են կիրք արթնացնելու։ Նոր հավաքածուի գունային գաման է կարմիրը, ֆուկսիան, սեւն ու մորեգույնը։

Իսկ հավաքածուն ցուցադրած «Հրեշատակները»՝ Քենդիս Սվեյնփոլը, Քարլի Քլոսը, Բարբարա Փալվինն ու Բեհաթի Փրինսլուն, յուրաքանչյուր կոմպլեկտը մատուցել են հնարավորինս գրավիչ ու շլացնող։ Դե ի՞նչ տիկնայք, առեւտիր ժամանա՞կն է։



© NEWS.am STYLE