Քլոե Քարդաշյանի ամուսնուն սպասարկած մարմնավաճառները վերադարձել են աշխատանքի

19:01   2 դեկտեմբերի, 2015

Լամար Օդոմը, ինչպես հայտնի է, դեռ Լոս Անջելեսի հիվանդանոցում է գտնվում, որտեղ աստիճանաբար ապաքինվում է Նեւադայի անառականոցում իր արկածներից հետո: Ինչպես հիշում ենք, բասկետբոլիստին այնտեղ անգիտակից վիճակում էին գտել, իսկ Լամարին սպասարկող մարմնավաճառներն անհետացել էին, իսկ արեւմտյան մամուլը նրանց ոչ մի կերպ չէր կարողանում գտնել:

Ինչպես հայտնում է TMZ-ը, Ռայդեր Չերին ու Մոնիկա Մոնրոն վերադարձել են աշխատանքի՝ անառականոց: Հաստատության սեփականատերը, որն ավելի վաղ հավաստիացնում էր, որ աղջիկները խախտել են օրենքը ու կոկաին հասցրել Լամարին, հիմա հրաժարվում է իր խոսքերից:

Հատկանշական է, որ աղջիկների վերադարձից հետո հաճախորդները պահանջում են, որ միայն հենց նրանք սպասարկեն իրենց:

Իսկ աղջիկներն էլ Լամարին հասցեագրված շատ հուզիչ ուղերձ էին հրապարակել:



© NEWS.am STYLE