NEWS.am STYLE Exclusive. Գոհար Գասպարյանը` «Եվրատեսիլի» երգի եւ Ամանորին սպասվող անակնալի մասին

10:05   3 դեկտեմբերի, 2015

Հայաստանի եւ աշխարհի մի շարք երկրների կոմպոզիտորները շարունակում են մասնակցել «Եվրատեսիլի» հայկական երգի ընտրական փուլին: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը.

«Շատ երգեր ենք ստացել Շվեդիայից, կային նաեւ եվրոպական այլ երկրներից երգեր: Մենք այժմ ամփոփում ենք դրանք: Տարօրինակ է, բայց հայերը ավելի պասիվ են այս առումով, միգուցե, սա կապված է երգչուհու ոճային առանձնահատուկութան հետ: Ամեն դեպքում, քանակով չի որոշվում: Թե՛ հայ, թե՛ արտասահմանցի կոմպոզիտորների երգերը մենք նույն հարթակի վրա ենք դնում եւ առանց իմանալու, թե ովքեր են հեղինակները, բոլորն էլ լսում ենք: Հույս ունեմ, որ մինչեւ տարվա վերջ կընտրենք ստեղծագործությունը»,-նշեց Գոհարը, որը կոչ արեց բոլորին Ամանորի գիշերը հետեւել Հանրային հեռուստատեսության տոնական թողարկմանը.

«Այդ օրը գեղեցիկ ելույթով հանդես կգա նաեւ Իվետան, իսկ թե ինչ երգով եւ ինչպես նա ելույթ կունենա, այդ ամենը հեռուստադիտողը կտեսնի միայն Ամանորի գիշերը: Թե ինչ ֆորմատով կլինի այդ անակնկալը, շուտով կիմանաք»:

Գոհարի հետ հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան 



© NEWS.am STYLE