Ադելի Hello երգը հինգերորդ անգամ առաջատար է դարձել համաշխարհային հիթ շքերթում

15:05   3 դեկտեմբերի, 2015

Ադելն արդեն հինգերորդ շաբաթն է առաջին տեղն է զբաղեցնում անցած յոթ օրերի ամենահաջող երգերի ցանկում, հայտնում է Media Traffic-ը: Ադելի «25» ալբոմի առաջին սինգլը՝ Hello վերնագրով, պահպանում է գրեթե նույն դիրքերը, ինչ մեկ շաբաթ առաջ: Այս պահին երգը առաջին տեղն է պահպանում ավելի քան 80 երկրների՝ այդ թվում Ռուսաստանի ու ԱՄՆ –ի iTunes Store-ում: Իր հաղթարշավը սինգլը շարունակել է նաեւ Billboard Hot 100–ում:

Երկրորդ, երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցրել է Ջասթին Բիբերը՝ Sorry, Love Yourself եւ What Do You Mean? երգերով, որոնք ընդգրկված են նրա վերջին «Purpose» ալբոմում:

Ահա այսպիսի տեսքն ունի աշխարհի ամենահաջող սինգլների լավագույն տասնյակը՝

1.Adele – Hello

2. Justin Bieber — Sorry

3. Justin Bieber — Love Yourself

4. Justin Bieber — What Do You Mean?

5. Drake — Hotline Bling

6. The Weeknd — The Hills

7. Shawn Mendes — Stitches

8. Adele – When We Were Young

9. One Direction – Perfect

10. R.City — Locked Away (feat. Adam Levine)

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE