55-ամյա Ժան Կլոդ Վան Դամը՝ «Kickboxer»-ի ռիմեյքի անոնսում

14:32   3 դեկտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է առասպելական «Kickboxer» ֆիլմի ռիմեյքի անոնսը՝ ոչ նվազ առասպելական Ժան Կլոդ Վան Դամի հետ: 55-ամյա դերասանը անոնսում ցույց է տալիս, որ դեռ չի կորցրել իր վարպետությունը: Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016-ի սկզբին:

Ըստ սյուժեի ու դերասանական կազմի՝ կարող ենք ասել հետեւյալը. Ալեն Մուսսին կատարում է արեւելյան մարտարվեստների վարպետ Քուրթ Սլոանի դերը, որը Թաիլանդ է մեկնում, որպեսզի վրեժխնդիր լինի Տոնդ Պոյի (Դեյվ Բատիստ) կողմից սպանված իր եղբոր համար:

Բնօրինակում Սլոանի դերը Վան Դամն է կատարել: Ֆիլմը, որը 1989-ին էր թողարկվել, 1.5 մլն դոլար արժեր, իսկ ամերիկյան վարձույթում այն 14.7 մլն դոլար էր հավաքել: Հաջորդ չորս սերիաներում դերասանը չի նկարահանվել:

Իսկ հիմա Ժան Կլոդը կկատարի վարպետ Չաուի դերը, որը գլխավոր հերոսին կսովորեցնի կռվելու արվեստը:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE