Համացանցում հայտնվել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի անոնսը

18:11   3 դեկտեմբերի, 2015

Warner Bros ստուդիան իր Youtube ալիքում ցուցադրել է Բեթմենն ընդդեմ սուպերմենի. Արդարադատության արշալույսին» ֆիլմի ամբողջական անոնսը, հայտնում է Deadline–ը:

Սուպերմենի դերը կատարում է Հենրի Քեւիլը, Բեթմենինը՝ Բեն Աֆլեքը, Սուպերմենի թշնամու՝ չարագործ ինտելեկտուալ Լեքս Լյուտորինը՝ Ջեսսի Այզենբերգը, Բեթմենի սեղանապետ Ալֆրեդի դերը՝ Ջերեմի Այրոնսը, իսկ Լոիս Լեյնի դերում Էմի Ադամսն է:

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան ծրագրված է մարտի 25-ին:



© NEWS.am STYLE