48-ամյա Պամելա Անդերսոնը՝ Playboy-ի վերջին «մերկ» շապիկին

12:37   4 դեկտեմբերի, 2015

Բոլորովին վերջերս Playboy հանրահայտ ամսագրի խմբագրությունը հայտարարեց այն մասին, որ պարբերականը իր տպագիր տարբերակում այլեւս չի հրատարակելու ամբողջովին մերկացած կանանց լուսանկարներ: 

2016-ի հունվար- փետրվարի համարում՝ ամսագրի վերջին «մերկ» շապիկին 48- ամյա Պամելա Անդերսոնն է լինելու: Լուսնկարների հեղինակը Էլեն ֆոն Ունվերտն է:

«Ինձ զանգահարել են Հյու Հյոֆների անունից ու ասել. «Մեզ ձեզանից բացի ուրիշ ոչ մեկը պետք չէ: Չէի՞ք ցանկանա լուսանկարվել Playboy–ի հին ձեւաչափով վերջին համարում»: Իմ առաջին արձագանքը հետեւյալն էր «Ի՞նչ: Լո՞ւրջ եք խոսում»: Բայց հետո ես մտածեցի, որ հավանաբար դա այնուամենայնիվ հրաշալի կլինի: Այսօր մրցակցությունը մեծացել է, քանի որ աղջիկները ամեն օր սելֆիներ են տեղադրում՝ միայն ներքնազգեստով, կամ էլ առանց դրա:

Հարեւանի աղջկա հասարակ կերպարն այլեւս արդիական չէ, չէ՞ որ հիմա նայելով սոցցանցերում նրա լուսանկարները` մենք կարող ենք մանրակրկիտ ուսումնասիրել այն ամենն, ինչ կա նրա վերնազգեստի տակ: Մերկ մարմնի ոչ մի գաղտնիք այլեւս չկա, ինչպես եւ չկա այն անմեղ հրապույրը, որը կար առաջվա աղջիկների մեջ:

Ես մի քանի տարի լուրջ ապրումներ ունեի: Ես ինձ այլեւ վստահ չէի զգում, չէ՞ որ մենք ծերանում ենք: Եվ մի անգամ նույնիսկ մտածեցի «Գրողը տանի: Ինչքան եմ ես կարոտում այն ոսկե օրերին, երբ նկարվում էի Playboy-ի համար»,- խոստովանել է Պամելան:

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE