Քիմ Քարդաշյանը՝ համացանցի ամենաոճային հայտնիների ցուցակում

11:29   4 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը հայտնվել է համացանցի ամենաոճային հայտնիների ցուցակում՝ Yahoo -ի վարկածով: Կանանց վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է երգչուհի Արիանա Գրանդեն, երկրորդում մոդել Քենդալ Ջեններն է, իսկ երրորդում՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթը:

Ցուցակը հետեւյալ տեսքն ունի՝


1. Արիանա Գրանդե


2. Քենդալ Ջեներ


3. Թեյլոր Սվիֆթ


4. Քիմ Քարդաշյան


5. Օլիվիա Պալերմո


6. Քայլի Ջեններ


7. Վանեսա Հաջենս


8. Ջիջի Հադիդ


9. Սելենա Գոմես


10. Քառլի Քլոս

Ծառայությունը նաեւ ըստ ինտերնետային որոնումների կազմել է ամենահանրահայտ ու ոճային տղամարդկանց վարկանիշային աղյուսակը: Տղամարդկանց լավագույն հնգյակը, որոնց ոճն այդքան հետաքրքրում է օգտատերերին, հետեւյալ տեսքն ունի՝ Հարի Սթայլս, Լյուք Հեմինգս, Ջասթին Բիբեր, Լուիս Թոմլինսոն, Մայքլ Քլիֆորդ:

Աղբյուր՝E



© NEWS.am STYLE