Նիհարում ենք մինչեւ Նոր տարի. ձկնային դիետա

20:12   17 դեկտեմբերի, 2015

Ըստ էության նիհարելու համար ձկնային դիետան սպիտակուցային դիետայի հեշտացված ու ավելի օգտակար տարբերակն է: Դիետան յոթ օր է տեւում:

Ի՞նչ տեսակի ձկներ է պետք ուտել: Ծովային ոչ յուղոտ ձկներ (ձողաձուկ, թունա, սուդակ): Կարմիր ձկներից՝ գետի իշխան ու սապատաձուկ:

Ինչպե՞ս պատրաստել: Եփել կամ շոգեխաշել: Ավելի ճարպոտ տեսակները՝ ջեռոցում պատրաստել:

Ինչպե՞ս ուտել: 700 գրամ եփած ձուկը բաժանում ենք 4-5 մասերի: Ուտում ենք յուրաքանչյուր 3 ժամը մեկ: Ընդհանուր ծավալը 1500 կկալ-ից ոչ ավելին: Կերակրատեսակների էներգետիկ արժեքը շատ հեշտ է հաշվել՝ 100 գրամ ոչ յուղոտ ձուկը մոտավորապես 100 կկալ է: Եթե ձուկ ուտելը ձեզ հոգնեցնի, այն կարելի է փոխարինել այլ ծովամթերքով: Թույլատրվում են նաեւ ոչ յուղոտ կաթնաշոռը եւ ձուն: Աղցանները համեմելու համար թույլատրվում է օգտագործել բնական յուղազրկված յոգուրտ կամ ձիթապտղի ձեթ, նաեւ կիտրոնի հյութ: Իսկ աղի փոխարեն սոյայի սոուս:

Ինչի՞ հետ ուտել: Խորհուրդ են տրվում աղցաններ, եփած կամ խորոված բանջարեղեն՝ ցանկացած կաղամբ, կանաչ լոբի, վարունգ, սոխ, դդում, դդմիկ, կանաչ հազարատերեւ:

Խմելու համար պարտադիր են ջուրը, կանաչ կամ խոտաբուսային թեյերը: Արգելված են ցանկացած հյութեր:

Արգելված են: Աղը, շաքարը՝ ցանկացած ձեւով, սերուցքային կարագը, մակարոններն ու ձավարեղենը, բացի հնդկաձավարից ու բրնձից:

Հակացուցումներ: Ձկնային սպիտակուցային դիետան խորհուրդ չի տրվում ալերգիկներին, նաեւ լյարդի ու երիկամների հիվանդություններ ու զարկերակային բարձր ճնշում ունեցողներին:

Ի՞նչը բացառել սննդակարգից

Բանանը, նաեւ բոլոր չրերը մաքուր ածխաջրածիններ են, որոնք օրգանիզմին խանգարում են մարսել սպիտակուցները: Խաղողը, արմավը, սեխը, թուզը ու նույնիսկ խնձորը շատ շաքար են խարունակում ու կարող են ստամոքսի մեջ խմորում առաջացնել: Կարտոֆիլը արագ ածխաջրածինների աղբյուր է: Այն զգալիորեն կբարձրացնի սննդակարգի կալորիականությունը, բայց օգուտ չի տա:

Ինչի՞ հետ ուտել ձուկը

Ձկան համար ամենաօգտակար գարնիրը բրոկոլին է: Այն նախընտրելի է ուտել թարմ վիճակում՝ աղցանների մեջ: Սառեցված բրոկոլին պետք է 3-5 րոպե եփել: Գազարը կհամալրի բետա կարոտինի պաշարները: Այն կարելի է ուտել եւ եփած, եւ հում վիճակում՝ համեմելով ձիթապտղի յուղով: Քաղցր պղպեղը ոչ միայն վիտամինների աղբոյւր է , այլեւ պարունակում է շատ բջջայութ, որը օգնում է օրգանիզմը մաքրել շլակներից:

 

Աղբյուր՝  Liza.ua



© NEWS.am STYLE