2015-ի TOP 10 աստղային make-up ձախողումները

20:30   5 դեկտեմբերի, 2015

Աստղերը, սովորաբար,  հիասքանչ տեսք են  ունենում կարմիր գորիգի վրա. նայում ես նրանց եւ հիանում: Բայց ո՞վ է ասել, թե նրանք միշտ են անթերի: Երբեմն այս կամ այն աստղի հերթական դիմահարդարումը տեսնելուց հետո, ուզում ես մոտենալ նրան եւ ասել. «Քեզ շտապ պետք է ազատվել դիմահարդարիցդ»:

Այս անգամ որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել աստղերի 2015 թ-ի տասը make up ձախողումները, որպեսզի ավելորդ անգամ հիշեցնենք, որ հայտնի աստղերն էլ են սովորական մարդիկ` նրանց մոտ էլ երբեմն լինում են նաեւ ձախողումներ: Այնպես որ` հիացեք նրանցով, բայց մի կրկնեք նրանց սխալները:

Անջելինա Ջոլի

Դերասանուհու աչքերի ներքեւ հատվածում չափից դուրս շատ է օգտագործված թերությունները թաքցնող քսուքը: Անջելինան, հավանաբար, ցանկացել է բնականին մոտ դիմահարդարում ստանալ, բայց ստացվել է ճիշտ հակառակը:

Լեդի Գագա

Մուգ ընդգծված հոնքեր, փայլուն կոպեր, արտահայտիչ այտոսկրեր: Գագան, ասես, շատ հին մուլտֆիլմի կերպար լինի:

Սիեննա Միլեր

Այստեղ փորձել են ստանալ բնական դիմահարդարում, ինչն, իհարկե, գովելի է: Սակայն Միլերի ոճաբանները հաշվի չեն առել, որ շագանակագույն երանգի ստվերաներկը, այտերը եւ շուրթերը դերասանուհուն սփրթնած տեսք են հաղորդում:

Լիլի Քոլինս

Թվում է, թե երիտասարդ դերասանուհի Լիլի Քոլինսն ընդհանրապես դիմահարդարման կարիք չունի, սակայն տվյալ դեպքում դերասանուհին փորձել է չարաշահել make up-ը, ինչը շատ անբնական է նայվում իր գեղեցիկ մաշկի ֆոնի վրա:

Նիկի Մինաժ

Նիկիի դեմքը շատ հարթ եւ անբնական է ստացվել: Երեւի երգչուհին ցանկացել է որեւէ կրեատիվ բան անել, բայց ստացվել է ճիշտ հակառակը:

Ռիտա Օրա

Ռիտան երբեք չի փայլել ճաշակով դիմահարդարմամբ, բայց սա արդեն չափազանց է… Ճիշտ է` այս տարի նորաձեւ էին երկգույն ստվերաներկերը, բայց աչքերի ներքեւի հատվածի հաստ շերտը նրան հոգնած տեսք է հաղորդում:

Էվա Լոնգորիա

Նորաձեւությունից դուրս եկած հոնքերի ձեւ, դիմակի հիշեցնող տոնային քսուք, արհետական թարթիչներ, որոնք վաղուց նորաձեւ չեն: Այսքանը կարելի է ասել Էվայի դիմահարդարման մասին:

Ջենիֆեր Լոպես

Ջեյ Լոյի դմահարդարումն ասես արված է դիմակահանդեսի համար: Կարծում ենք` ժամանակն է, որ նա հրաժեշտ տա իր ոճաբանին:

Իգի Ազալիա

Իգին փորձել է ստեղծել բնական դիմահարդարում` չարաշահելով տոնային քսուքը: Իսկ աչքերն, ամեն դեպքում, պետք էր մի փոքր ընդգծել:

Ումա Թուրման

Սա Ումա Թուրմանի վատագույն դիմահարդարումն է: Հետաքրքիր է` ինչո՞ւ է դերասանուհին որոշել չօգտագործել թարթչաներկ: Իսկ ստվերաներկն առանց դրա նրան հիվանդոտ տեսք է հաղորդում:

Աղբյուրը` www.cosmo.ru

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE