Կաթնաշոռից դիմակներ՝ չոր մաշկի համար

20:04   21 դեկտեմբերի, 2015

Կաթնաշոռից դիմակները հարմար են մաշկի ցանկացած տեսակին, բայց ճարպոտ մաշկին ավելի օգտակար կլինի յուղազրկված կաթնաշոռը, իսկ չոր մաշկին՝ բարձր յուղայնությամբ կաթնաշոռը:

Տնային դիմաքսուքների համար ավելի լավ է շուկայից գնված թարմ կաթնաշոռ օգտագործել։ Այս դեպքում մեզ հարկավոր է յուղոտ կաթնաշոռ, քանի որ այն հրաշալի խոնավացնող ու մաքրող միջոց է չոր մաշկի համար:

Խոնավացնող դիմաքսուք՝ կաթնաշոռից: Մեկ ճաշի գդալ կաթնաշոռը պետք է տրորել մեկ ճաշի գդալ տաք կաթի մեջ (կամ երկու գդալ կաթ), եթե կաթնաշոռը պինդ է: Այս խառնուրդը քսում եք դեմքի մաշկի վրա ու թողնում 15-20 րոպե: Դիմաքսուքը պետք է մաքրել տաք ջրով: Եթե մաշկը չափից շատ թեփոտած է ու գրգռված, ապա կաթը կարելի է փոխարինել յուղոտ սերուցքով կամ թթվասերով:

Սննդարար դիմաքսուք կաթնաշոռից ու բանանից: Հասած բանանի միջուկը պատառաքաղով տրորում ենք: Այդ շիլանման զանգվածից մեկ ճաշի գդալ վերցնում ենք ու խառնում նույն քանակության կաթնաշոռի ու երկու ճաշի գդալ կաթի հետ: Ըստ մաշկի վիճակի՝ այդ դիմաքսուքում կաթը կարելի է փոխարինել թթվասերով կամ սերուցքով, կամ էլ կաթնամթերքի փոխարեն կաթնաշոռին ու բանանին ձվի դեղնուց հավելել: Խառնուրդը տրորում ենք մինչեւ միասեռ զանգված դառնալը, քսում դեմքին ու թոնում 15-20 րոպե: Դիմաքսուքը մաքրում ենք տաք ջրով:

Աղբյուր՝ Elle.ru

 



© NEWS.am STYLE