Սեքսուալ Իրինա Շեյքը՝ LOVE Magazine-ի կրքոտ տեսահոլովակում

11:03   5 դեկտեմբերի, 2015

Սեքսուալ Իրինա Շեյքը նկարահանվել է բրիտանական LOVE Magazine ամսագրի կրքոտ տեսահոլովակում, որը շարունակում է թողարկել իր խաղային տեսաօրացույցները: LOVE Video Advent -ի նոր աստղն է դարձել դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհի, սուպերմոդել Իրինա Շեյքը:

Տեսահոլովակի գործողությունները կատարվում են ծովի ափին: Շեյքը սեւ լողազգեստով է ու խոշոր ոսկյա զարդեր է կրում: Ամայի լողափին գեղեցկուհին բացում է շեզլոնգն ու իր վրա քսում արեւայրուքի համար քսուք՝ ընդունելով շատ գայթակղիչ կեցվածքներ:



© NEWS.am STYLE