15:15 5 դեկտեմբերի, 2015Եթե շատերին անծանոթ է Սթիվ Սարգսյանի անունը, ապա շտապում ենք ձեզ տեղեկացնել, որ 41-ամյա հայը բավականին հայտնի է ԱՄՆ –ում: Սթիվ Սարգսյանը ամերիկյան ֆուտբոլի առասպելական խաղացող ու մարզիչ է:
Նա երկար ժամանակ եղել է Վաշինգթոնի համալսարանի թիմի մարզիչը: Երեք խաղաշրջան շարունակ թիմը չեմպիոն է դարձել է, իսկ 2008-ին Սթիվ Սարգսյանը ճանաչվել են տարվա լավագույն մարզիչ: 2009-ի թիմի հետ նրա պայմանագիրը երկարացրել են, իսկ 2010-ի նրա թիմը նորից եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով:
Նրա հայրը ազգությամբ հայ է, ծնվել ու մեծացել է Թեհրանում ու 18 տարեկանում ներգաղթել է Միացյալ նահանգներ, որպեսզի քոլեջ ընդունվի: Սարգսյանի մայրը՝ իռլանդական ծագումով ամերիկուհի է՝ Մասաչուսեթս նահանգից:
2001-ին Սթիվ Սարգսյանը դարձել է ամերիկյան ֆուտբոլի ամենաբարձր վճարվող մարզիչը. նրա աշխատավարձը կազմում էր տարեկան 3 մլն դոլար:
Նման ներածությունից հետո մենք պետք է ձեզ նաեւ հայտնենք այն մասին, որ Սթիվը մի լուրջ խնդիր ունի՝ ոգելից խմիչքից կախվածություն: Ոստիկանությունը բազմիցս ձերբակալել է Սթիվին՝ հարբած վիճակում արած իրավախախտումների համար: Այս տարի Սթիվին նույնիսկ հեռացրել էին մարզչի աշխատանքից՝ հաբերցողության պատճառով:
Վերականգնողական երկամսյա կուրս անցած Սթիվին երեկ վերջապես բռնացրել են TMZ–ի պապարացիները: Սթիվը սթափ էր ու պատրաստ էր իր թիմի այսօրվա խաղին՝ USC-ն ընդդեմ Stanford-ի: