Ներքնազգեստի փնտրտուքով տարված

21:17   14 սեպտեմբերի, 2012

Աշնան գալուն պես ինձ մոտ հանկարծ գնումներ կատարելու ցանկություն առաջացավ: Քանի դեռ եղանակը տաք էր, որոշեցի վերնազգեստ չգնել: Սակայն երկու զույգ ներքնազգեստից չէի հրաժարվի: Եւ ահա սկսվեցին գնումների բավականին երկար, հաճելի  ժամերը: Նախ որոշեցի տեսնել, թե ինչ կառաջարկեն ինձ «Bretella» խանութում: Այստեղ ներկայացված էր «Իտալական կլասիկա» նոր հավաքածուն եւ սպիտակ ներքնազգեստ Լեհաստանից ու Մերձբալթիկայից: Դրանք աչքի են ընկնում իրենց գույներով ու նրբագեղությամբ, առաջացնում են շոշափելու, փորձելու ու գնելու ցանկություն: Քնքուշ, նուրբ սպիտակ ներքնազգեստը հաջող ընտրություն կլիներ ամուսնական առաջին գիշերվա համար, բայց, ցավոք, դեռ ոչ իմ պարագայում:

Խանութը շեշտը դրել էր ոչ միայն քնքշության ու մաքրակուսության վրա, այստեղ կար նաեւ գայթակղիչ, սեքսուալ ներքնազգեստ: Տրամադրող ժանյակավոր կրծկալը, օրինակ, ինձ մոտ առաջացրեց ֆանտազիաներ, որոնց մասին պատմելն առնվազն մեղք գործելուն հավասար մի բան է:

Ըստ «Bretella»-ի` այս աշնանը մոդայիկ են մուգ գույները` սեւը, մուգ կապույտը, կարմիրը: Տաք շոկոլադի մասին հաճելի հիշողություններ, երբ դրսում անձրեւ է, կարելի է փոխարինել մուգ շականակագույն ներքնազգեստ կրելու հաճելի զգացումով:

Խանութում , որտեղ ընկնում ես երազանքների աշխարհ, կարելի է ներքնազգեստ գնել 5000 մինչեւ 25000 հազար դրամով: Բացի այդ, նախորդ հավաքածուի համար, որն իր գունագեղությամբ այդքան էլ չի տարբերվում, սահմանված է 20-30 տոկոս զեղչ: Որոշակի գաղտնիք բացահայտեմ: Եթե ասեք, որ խանութի մասին իմացել եք Facebook-ում ու կստանաք 5 տոկոսի զեղչ այն ապրանքների համար, որոնց համար զեղճ նախատեսված չէ:

Դուրս եկա խանութից, սակայն ինչ որ բան զեղչով գտնելու եւ գնելու ազարտն ինձ հանգիստ չէր տալից: Այդպես հայտնվեցի Մաշտոցի պողոտայում, որտեղ խանութներից մեկում կային 10, 30 եւ 50 տոկոս զեղչեր: «Վիկտորիա» ֆիրման որոշել էր զարմացնել հայերին սեքսուալ ու օրիգինալ, ինչ- որ տեղ նաեւ «մատչելի» տեսականիով (5000 մինչեւ  250000  դրամ): Բայց հույս չունենաք , որ կարելի է նոր հավաքածուից ներքնազգեստ գնել նվազագույն գներով, զեղչերը վերաբերում են միայն հին հավաքածուներին: «Viktoria’s secret»-ի վարկանիշը պահպանելու համար արտադրողին ստիպել են «Սվարովսկի» քարերով ներքնազգեստ արտադրել ` իհարկե համապատասխան գնով: Իսկ ես ստիպված էի դուրս գալ խանութից ու փնտրել ավելի հասանելի ինչ-որ բան:

Փնտրտուքներն ինձ բերեցին Հյուսիսային պողոտա։ Շոպինգը առաջացրեց հետաքրքիր մտքեր իմ մոտ։ Կա ինչ-որ գրավչություն նրանում, որ խանութների անվանումներում օգտագործվում է «գաղտնիք» բառը, քանի որ ոչինչ այդպես չի  հմայում, ինչպես գաղտնիքը։ Մտքերով տարված՝ հայտնվեցի «Womann's  sekret» խանութի մոտ: Մտա ու հասկացա, որ իմ հետաքննությունը կունենա երջանիկ ավարտ: Ես հավանեցի գրեթե այն ամենը, ինչ կար խանութում: Նայելով մոդայիկ իսպանական արտադրության երիտասարդական ներքնազգեստներին՝ զգում ես, որ դիզայները իր հոգին է դրել գործում: Դա նման է նկարչի ստեղծած նկարի, որում ներծծված է երտասարդ հոգի ու թարմություն: Աշնանային հավաքածուի կոլորիտը նոր-նոր սկսել էր զարդարել խանութը տաք գույներով: Իսկ նախորդ սեզոնի ներքնազգեստներից  խանութը որոշել էր ազատվել` սահմանելով 50 տոկոսանոց զեղչ:

Ահա այսպիսի ճանաչողական զբոսանք կատարեցի ու չնայած ոչ մի նոր բան չգնեցի,  փոխարենը ստացա ադրենալինի դուրեկան չափաբաժին։ Մոխրագույն կրծկալը թողեց հետք իմ հոգում ու մտահղացում գլխումս, կտրեց ինձ միօրինակ առօրյայից ու ուղղեց սեզոնային շոպինգի կանացի աշխարհը:



© NEWS.am STYLE