Երեւանում կայացել է Dorians ռոք-խմբի համերգը (Ֆոտո)

14:56   18 հոկտեմբերի, 2012

Երեւանի «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում «Dorians» խմբի համերգին հավաքվել էին հայկական ռոքի սիրահարները: Մինչեւ աղջիկներն անհամբերությամբ սպասում էին խմբի մեներգիչ Գոռ Սուջյանի հայտնվելուն ու, միաժամանակ, հարմարավետ տեղավորվում, երեկույթի հաղորդավար Արամ MP3-ին հայտարարեց «Թումո»-ի ուսանողների ելույթի մասին, որոնք մեծ ոգեւորությամբ ներկայացրեցին կատարումը:

Վերջապես բեմ դուրս եկավ Dorians-ը: Հանդիսատեսի ծափահարություններն ու բացականչությունները երկար ժամանակ երգչին խոսելու հնարավորություն չէին տալիս: Թերեւս, Գոռի խոսքը երկար չէր եւ վերջապես համերգը սկսվեց:

Հավանաբար շատ հաճելի է, երբ հանդիսատեսը հնարավորություն ունի ձայնակցել խմբին:

Եվ վերջում համերգի կազմակերպիչերը որոշեցին հնարավորություն տալ երիտասարդությանը ծախսել ռոքից կուտակված էներգիան: Dj Serjo-ի երաժշտության ներքո հյուրերը մի լավ պարեցին ու դուրս եկան դահլիճից տոնական տրամադրությամբ:



© NEWS.am STYLE