Քլոե Քարդաշյանը սպիտակ Bentley-ով է գնացել հիվանդանոց՝ Քիմին այցելության

13:25   6 դեկտեմբերի, 2015

Երեկ լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին:

Պապարացիներն արդեն վաղուց հավաքվել են Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center բժշկական կենտրոնում, որտեղ, ի դեպ, իր բուժման կուրսն է անցնում նաեւ Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ Լամար Օդոմը: ԲԿ-ի դիմաց սպասող լրագրողներին հաջողվել է լուսանկարել Քլոե Քարդաշյանին, որը սպիտակ Bentley-ով է եկել հիվանդանոց՝ Քիմին այցելության:

«Ես այս հիվանդոնցը շատ լավ գիտեմ. մի սենյակից մյուսը», - Թվիթթերում գրել է հայտնի հեռուստաաստղ Քլոեն:

«Քիմն ու Քանիեն շատ ոգեւորված են: Երեխան իրեն լավ է զգում: Ամբողջ հիվանդասենյակը զարդարված է փուչիկներով եւ ծաղիկներով».- հայտնել է զույգին մոտ կագնած աղբյուրը:

Աղբյուրը՝ TMZ

 



© NEWS.am STYLE