Աստղային ոճ. Գոհար Հարությունյան

14:25   7 դեկտեմբերի, 2015

«Միսս Հայաստան 1998» տիտղոսին արժանացած հմայիչ Գոհար Հարությունյանը մինչ այսօր Հայաստանի ամենապահանջված մոդելներից է: Գոհարն այն գեղեցկուհիներից է, որի հետ ցանկանում են համագործակցել բոլոր դիզայներները: Բարձր հասակ, արտահայտիչ դիմագծեր, գեղեցիկ կառուցվածք, փարթամ վարսեր. էլ ի՞նչ է պետք, որպեսզի ցանկացած զգեստ նրա հագին փայլուն նայվի:

Գոհարին շատ են սազում, հատկապես, երկար եւ էլեգանտ զգեստները, որոնք էլ ավելի են ընդգծում գեղեցկուհու հասակն ու հմայքը:

Առօրյայում Գոհարն ավելի շատ նախընտրում է չեզոք գույները, դիմահարդարման մեջ` նույնպես: Եթե ուսումնասիրեք Գոհարի առօրյա լուսանկարները, կտեսնեք, որ եթերից դուրս Գոհարը հիմնականում չի կրում դիմահարդարում:

Ի դեպ, գեղեցկուհուն հաճախ կարելի է տեսնել գլխազարդերով:

Գոհար Հարությունյանի նրբաճաշակ ոճը ցուցադրելու համար առանձնացրել ենք հետեւյալ տասը լուսանկարները:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Գոհար Հարությունյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE