13:43 7 դեկտեմբերի, 2015Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի վեցերորդ եթերաշրջանի անոնսը: Եթերաշրջանը մեկնարկելու է 2016-ի ապրիլին:
Տեսահոլովակում, որը հայտնվել է «HBO» հեռուստաալիքի պաշտոնական Twitter–ում, սերիալի վեցերորդ եթերաշրջանի կադրերից կազմված մի փոքրիկ ընտրանի է ներկայացված:
Մի քանի վայրկյանում տեսահոլովակի հեղինակները ցույց են տալիս թագուհի Դեյեներիսին, Ռամսի Բոլթոնին եւ Սերսիա Լաննիսթերին, որը քնքշանքով գրկում է որդուն՝ Տոմմենին: