11:34 7 դեկտեմբերի, 2015Քիմ Քարդաշյանը դեկտեմբերի 5-ին՝ նախատեսված ժամկետից 3 շաբաթ շուտ, լույս աշխարհ է բերել որդուն: Քիմն ու փոքրիկը լավ են զգում եւ գտնվում են Cedars-Sinai Medical Center հիվանդանոցի շքեղ հիվանդասենյակում (օրական 4000 դոլար վճարով):

Պապարացիներն արդեն «հարձակում են գործում» հիվանդանոցի վրա, իսկ արեւմտյան մամուլում արդեն երեխայի անվան հնարավոր տարբերակներ են նշվում:

Ըստ People-ի, Քիմը ցանկանում է որդուն կոչել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անունով: Սակայն Քանյեն դեռեւս համաձայնություն չի տվել:

Զույգը նաեւ դիտարկում է երկու անվան տարբերակը. Ռոբերտ եւ երկրորդ անուն, որը կընտրի Քանիե Ուեսթը