Հայտնի է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդու անունը

00:33   8 դեկտեմբերի, 2015

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին, լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին։ Իսկ այսօր իր պաշտոնական էջում 35-ամյա հայուհին երկրպագուներին տեղեկացրել է, որ որդուն անվանակոչել են Սեյնթ Ուեսթ (Սուրբ Ուեսթ)։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Քիմը ցանկանում է որդուն կոչել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անունով, սակայն Քանյեն համաձայնություն չէր տվել:  Զույգը նաեւ դիտարկում էր երկու անվան տարբերակը. Ռոբերտ եւ երկրորդ անուն, որը կընտրի Քանիե Ուեսթը։



© NEWS.am STYLE