Ֆեյսբուքի սեքս-հավելվածը շատ համակիրներ ունի

22:19   1 փետրվարի, 2013

Ֆեյսբուքի սեքս-հավելվածը շատ մարդկանց է գրավում։ Lenta.RU-ն, վկայակոչելով The Drum-ին, հաղորդում է, որ մի շաբաթվա մեջ «Bang with Friends» («Քնիր ընկերներիդ հետ») հավելվածը, որտեղ օգտատերերը կարող են բացահայտ հայտարարել իրենց սեռական նախընտրությունների մասին, ներբեռնել են 20 հազարից ավելի անգամ։

«Bang with Friends»-ում օգտագործողները կարող են իրենց ընկերների մեջ նշել նրանց, ում հետ կցանկանային քնել։ Հավեքվածի հեղինակների խոսքով, նրանք նպատակ են ունեցել մարդկանց օգնել իրենց սեռական նախընտրությունների մասին խոսելու։ Հասկանալի է, որ հեղինակները նախընտրում են չհրապարակել իրենց անունները։

Այլ սոցիալական կայքերից շատերն են ընդօրինակել «Bang with Friends»-ը։ Օրինակ՝ LinkedIn ցանցի «քնիր պրոֆեսիոնալների հետ» հավելվածը։



© NEWS.am STYLE