Քիմ Քարդաշյանը դուրս է գրվել հիվանդանոցից

13:07   8 դեկտեմբերի, 2015

Ինչպես գիտեք, Քիմ Քարդաշյանը հանգստյան օրերին որդի է ունեցել, իսկ այս գիշեր իր kimkardashianwest.com կայքում 35 ամյա հայուհին տեղեկացրել է, որ որդուն անվանել է Սեյնթ Ուեսթ (Սուրբ Ուեսթ):

Եվ մինչ համացանցը լիաթոք ծաղրում է «սուրբ» ընտանիքին, Քանյե Ուեսթը առանց աղմուկ աղաղակի իր կնոջը հիվանդանոցից տուն է տարել:

Պապարացիները չեն կարողացել նկարել ամուսիններին, ու համացանցում միայն մեկ կադր է հայտնվել, որին կցված մեկնաբանությունը հավաստիացնում է, որ այդ ավտոմեքենայով Քանյեն կնոջը տուն է տարել:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net

 

 



© NEWS.am STYLE