Քիմի Քարդաշյանի ծննդաբերությունը բարդություններով է անցել

14:07   8 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանն այս շաբաթ որդի է ունեցել: Այս գիշեր Քիմը հայտնել է իր որդու անունը, իսկ հետո էլ հայտնի է դարձել, որ Քանյե Ուեսթը կնոջը տուն է տարել:

Եվ մինչ համացանցը հեղեղվել է Քիմին, Քանյեին ու նորածին Սեյնթին ծաղրող նկարներով, հայտնի է դարձել նաեւ այն մասին, որ Քիմի ծննդաբերությունը բարդություններով է անցել:

Պարզվում է, որ երեխան սխալ դիրքում էր գտնվում: Բայց սա դեռ ամբողջը չէ: Երկրորդ հղիության ընթացքում Քիմի մոտ ընկերքի խորը սերտաճում էր կատարվել (ընկերքը չափից խորն է աճում՝ մտնելով արգանդի պատի մեջ), ինչը Քիմի ծննդաբերությունը դարձրել է ավելի ցավոտ: Քանի որ Քայնե Ուեսթի կնոջ մոտ արդեն երկրորդ անգամ է ընկերքի սերտաճում կատարվում, շատ հնարավոր է, որ նա ստիպված կլինի հեռացնել արգանդը:

 Քիմն ինքը չի թաքցնում, որ երկրորդ ծննդաբերությունն իր համար լուրջ փորձություն էր:

«Նրանք քեզ ոչ մի ցավազրկող դեղամիջոց չեն տալիս ու թույլ տվեք ասել, որ դա շատ ցավոտ էր: Ամենացավոտ ծննդաբերությունը: Բայց ամեն ինչ բարեբախտաբար լավ անցավ»,- հայտնել է ռիելիթի շոուի աստղը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE